Anonymous-ի հաքերները կոտրել են Ճապոնիայի առողջապահության նախարարության կայքը
Anonymous խմբի հաքերները ստանձնել են Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության կայքը կոտրելու պատասխանատվությունը, հաղորդում է gazeta.ru-ն։
Կայքի գլխավոր էջում տեղադրվել է այն կոտրելու մասին հաղորդագրություն։ Աշխատակիցների խոսքերով՝ խախտվել է նախարարության կորպորատիվ փոստի ֆունկցիոնալությունը։
Նախարարության աշխատակիցները դեռ չեն կարողանում ուղարկել և ստանալ էլեկտրոնայիան հաղորդագրություններ:
Հաքերները նախարարության կայքի վրա հարձակվել էին նաև 2015 թվականի նոյեմբերին, ինչից հետո երկրի իշխանությունները խոստացել էին կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։










