Ուրուգվայում հատուկ շրջանաձև կամուրջ է կառուցվել, որը թույլ է տալիս վարորդներին վայելել բացվող տեսարանը (լուսանկարներ)
Անցյալ տարվա վերջին ավարտին հասցվեց Ուրուգվայի հարավային ափերին գտնվող Ռոչա և Մալդոնադո քաղաքները միացնող շրջանաձև կամուրջը:
Ինչպես հայտնում է Tech Insider-ը` կամուրջը հատուկ նպատակով է շրջանաձև կառուցվել: Դա ճարտարապետ-դիզայներ Ռաֆայել Վինյոլիի մտահաղացումն է:
12 ամսում կառուցված կամուրջը փոխարինում է ավանդական դարձած կամուրջին, որպեսզի վարորդները հնարավորություն և ժամանակ ունենան վայելելու առջևում բացվող տեսարանը:














