Leica-ն ներկայացրել է առաջին անջրանցիկ տեսախցիկը

21:40 • 26.01.16

Leica  ընկերությունը տեսանկարհանող սարք է ստեղծել ստորջրյա նկարահանումների համար:  

Ինչպես գրում է Rbc.ru-ն` X-U տեսախցիկը կարող է 1 ժամվա ընթացքում նկարահանել 15 մետր խորության վրա` առանց հավելյալ պաշտպանիչ միջոցների: Նոր լուսանկարչական սարքը համալրված է 16.2 մեգապիքսել CMOS-մատրիցայով և Leica Summilux 23 mm f/1.7 ASPH տեսապակիով:

X-U-ի դիզայնը մշակվել է Audi Design-ի հետ համատեղ: Դիմացկունության շնորհիվ տեսախցիկը  դիմակայում է 1.22 մետր բարձրությունից ընկնելուն:  Այն զինված է նաև ստորջրյա նկարահանումների համար   նախատեսված  հատուկ պաշտպանիչ ֆիլտրով,  LCD էկրանով և ջրակայուն հիշողության քարտով:

Վաճառքում նորույթը կհայտնվի հունվարի վերջին` 2950 դոլարով:
 

Leica-ն ներկայացրել է առաջին անջրանցիկ տեսախցիկը