Մահացել է արհեստական ինտելեկտի ստեղծողներից մեկը՝ Մարվին Լի Մինսկին

14:50 • 26.01.16

Բոստոնում հունվարի 24-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է արհեստական ինտելեկտի ստեղծողներից մեկը՝ ամերիկացի գիտնական Մարվին Լի Մինսկին, գրում է lenta.ru-ն։

 

Նա մահացել է ներուղեղային արյունազեղման հետևանքով։

 

Գիտնականը պայմանագիր է կնքել մահանալուց հետո իր ուղեղը սառեցնելու մասին, որպեսզի նրան ապագայում «վերակենդանացնեն»։

 

Նա ծնվել է Նյու Յորքում 1927 թվականին, թեկնածուական ատենախոսություններ է պաշտպանել Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում։

 

Մինսկին ստեղծել է առաջին օպտիկական սքաներները, շոշափելի սենսորներով կարգավորիչները (ինչն ազդել է ռոբոտատեխնիկայի զարգացման վրա): 1951 թվականին նա ստեղծել է առաջին արհեստական նեյրոնային ցանցը՝ Snarc:

 

1959 թվականին Ջոն ՄքՔարթիի հետ Մասաչուսեսթի տեխնոլոգիական ինստիտուտում նա բացել է Արհեստական ինտելեկտի լաբորատորիա։ Այդ կազմակերպությունը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից համակարգչային արդյունաբերության վրա։

 

Մահացել է արհեստական ինտելեկտի ստեղծողներից մեկը՝ Մարվին Լի Մինսկին