Տեխնոլոգիաներ, որոնցով Volvo-ն կստեղծի «մահադիմացկուն» մեքենաները (շարժապատկերներ)

11:36 • 26.01.16

Շվեդական հանրահայտ Volvo մեքենաշինական ընկերությունը վերջերս հայտարարել էր, որ մինչ 2020թ. կարտադրի «մահադիմացկուն» մեքենաներ, որոնց ուղևորներն ու վարորդները չեն մահանա ավտովթարի դեպքում:

 

Ինչպես նշում է The Business Insider կայքը, հավակնոտ ծրագիրը կյանքի կոչելու համար շվեդական ավտոարտադրողը պետք է կիրառի մի շարք գերժամանակակից տեխնոլոգիական համակարգեր, որոնց գրագետ համադրության արդյունքում «մահադիմացկուն» փոխադրամիջոցն  իրականություն կդառնա։

 

Ստորև ներկայացնում ենք այն տեխնոլոգիական նորույթները, որոնք Volvo-ն կկիրառի իր դժվարին աշխատանքում.


1. Հատուկ զգայակներ, որոնք զգալի հեռավորության վրա ֆիքսում են ճանապարհին եղած հետիոտներին` համապատասխան նախազգուշացում տալով վարորդին։ Եթե «օբյեկտի» հետ բախմանը քիչ ժամանակ է մնացել, մեքենան ավտոմատ կերպով արգելակում է։

Pedestrian detection identifies people near the car so that it can keep a safe distance.

 

2. Զգայակներ, որոնք նախատեսված են հեծանվորդների մոտիկ գտնվելը ֆիքսելու համար:

None animated GIF

 

3. Ճանապարհով անցնող կենդանիների ներկայությունը ֆիքսող ու վարորդին նախազգուշացնող զգայակներ:

None animated GIF

 

4. Մեքենայի առաջնային հատվածում կներդրվեն անվտանգության արտաքին բարձիկներ, որոնք անմիջապես կբացվեն հետիոտնի հետ բախման դեպքում։ Դրա շնորհիվ մարդու ու մեքենայի բախման ելքը մահացու չի լինի։

 

None animated GIF

 

5. Ժամանակակից կրուիզ կոնտրոլ համակարգը համալրված կլինի այնպիսի ռադարներով ու զգայակներով, որոնք կօգնեն վարորդին ապահով հեռավորություն պահպանել մյուս մեքենաներից:

None animated GIF

 

6. Զգայակները, նախազգալով հնարավոր ավտովթարը կամ բախումը, ավտոմատ կերպով կկանգնեցնեն մեքենայի ընթացքը:

None animated GIF

 

7. Հետընթաց կատարելու դեպքում հատուկ զգայակները թույլ չեն տա, որ մեքենան բախվի հետևից եկող փոխադրամիջոցին։

None animated GIF

Տեխնոլոգիաներ, որոնցով Volvo-ն կստեղծի «մահադիմացկուն» մեքենաները (շարժապատկերներ)