Այս ռոբոտը «Ռուբիկ-կուբիկը» հավաքում է ընդամենը 1 վայրկյանում (տեսանյութ)
«Ռուբիկ-կուբիկը» կամ «Կուբիկի խորանարդը» համարվում է ուղեղի աշխատանքը զարգացնող ամենատարածված խաղերից մեկը, որը ճիշտ գույներով հավաքելը բավական դժվար առաջադրանք է մարդկանց մեծ մասի համար։
Ինչպես նշում է The Business Insider-ը, այնուհանդերձ՝ առաջատար տեխնոլոգիաների համար դա հեշտագույն առաջադրանք է, որի լուծումը պահանջում է ընդամենը 1 վայրկյան:
Համակարգչային ինժեներներ Ջեյ Ֆլեթլենդն ու Ջո Ռոուզը ստեղծել են այնպիսի կատարելագործված ռոբոտային համակարգ, որը կարողանում է գլուխկոտրուկը հավաքել 1 վայրկյանում: Աղբյուրը նկատում է, որ այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է:
Ներկայում «Ռուբիկ-կուբիկն» աշխարհում ամենաարագ հավաքող մարդը Լուկաս Էտերն է, ով առաջադրանքը կատարում է 5 վայրկյանում:













