18 մլրդ 400 մլն դոլար. Apple-ը եռամսյակային շահույթի ռեկորդային ցուցանիշ է գրանցել

10:39 • 27.01.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է ֆինանսական տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը, ըստ որի՝ ընկերությունն ունեցել է ռեկորդային շահույթ։



Ինչպես նշում է vz.ru-ն, փաստաթղթում ներկայացված տվյալների համաձայն՝ Apple-ն անցած եռամսյակում ունեցել է 18.4 մլրդ դոլարի շահույթ։


Հայտնի է, որ նույն ժամանակահատվածում ռեկորդային է եղել նաև ընկերության եկամուտը՝ 75.9 մլրդ դոլար: 


Ինչ վերաբերում է ֆինանսական տարվա առաջին եռամսյակում իրացված iPhone սմարթֆոնների քանակին, ապա համապատասխան ցուցանիշները չեն արդարացրել վերլուծաբանների սպասումները։ Աղբյուրը մանրամասնում է, որ այդ ժամանակահատվածում վաճառվել է 74.7 մլն օրինակ, մինչդեռ մասնագետները կանխատեսել էին 76.5 մլն օրինակի վաճառք։


 

18 մլրդ 400 մլն դոլար. Apple-ը եռամսյակային շահույթի ռեկորդային ցուցանիշ է գրանցել