Ինչու է Մարկ Ցուկերբերգն ամեն օր աշխատանքի գնալիս նույն հագուստը կրում

14:58 • 27.01.16

Մարկ Ցուկերբերգի հետ կապված մի բան, որ երբեք չի փոխվել Facebook-ի հիմնադրումից և աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը դառնալուց ի վեր՝ մոխրագույն վերնաշապիկը, որը նա կրում է ամեն օր, գրում է The Independent-ը։

 

Facebook-ի հիմնադիրն իր էջում օրերս կիսվել էր իր զգեստապահարանի լուսանկարով, որտեղ կախված են եղել միանման մոխրագույն վերնաշապիկներ, և հարցրել էր, թե ինչ հագնի արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրը։

 

Ցուկերբերգը պատճառ ունի նույն վերնաշապիկն ամեն օր կրելու համար, գրում է լրատվամիջոցը։ Նա դեռ 2014 թվականին պատմել էր, որ նույն կերպ հագնվելը թույլ է տալիս նրան իր էներգիան «պահել» ավելի կարևոր որոշումների համար։

 

«Ես իսկապես բախտավոր մարդ եմ, երբ ամեն օր արթնանում եմ և ծառայում ավելի քան 1 միլիարդ մարդու: Եվ ես կարծում եմ, որ իմ գործը չեմ անում, երբ իմ էներգիան ծախսում եմ հիմար և դատարկ բաների վրա»,- ասել է Ցուկերբերգը։

 

Ինչու է Մարկ Ցուկերբերգն ամեն օր աշխատանքի գնալիս նույն հագուստը կրում