Ապագայի թռչող ռոբոտն արդեն իրականություն է (տեսանյութ)

23:48 • 27.01.16

Tech Insider-ը ներկայացնում է, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ ապագայի թռչող ռոբոտները, որոնց ծանոթ ենք գիտաֆանտաստիկ ֆիլմերից, որոնցից է «Աստղային պատերազմները»:


Թռչող ռոբոտի նախատիպն արդեն գոյություն ունի: FLEYE անվանումն ստացած սարքավորումն իրենից անօդաչու սարք է ներկայացնում, որը հեշտությամբ կողմնորոշվում է  տեղանքում: Այն գիտի, թե որ ուղղությամբ է ընթանալու և ճանապարհին ոչ մի առարկայի չի բախվում:


Եթե անգամ այն դիպչի անցորդներից մեկին, դա բոլորովին անվնաս կլինի, քանի որ անօդաչուի միակ պրոպելլերը  ներսում է տեղադրված: Այն կարողանում է իր ճանապարհը գտնել անգամ փակ տարածության մեջ` առանց GPS համակարգի:


Սարքավորումը ներկայացվել է հունվարի սկզբին Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում և այժմ kickstarter կայքում  300 000 դոլարի չափ գումար է հավաքել արտադրության համար:

 

 

Ապագայի թռչող ռոբոտն արդեն իրականություն է (տեսանյութ)