Վերլուծաբանները կանխատեսում են երկու ոսպնյակով iPhone 7 Plus-ի թողարկումը
Տարբեր աղբյուրներում հայտնված տեղեկությունների համաձայն` Apple ընկերությունը մտադիր է iPhone 7 Plus սմարթֆոնները համալրել երկու ոսպնյակներով:
KGI Securities վերլուծական պորտալի տվյալներով` նոր ֆոտոմոդուլը թույլ կտա բարելավել պատկերի որակը` երկու համաժամանակյա ստացված կադրերի միաձուլմամբ: Բացի այդ, սմարթֆոնն առաջին անգամ կհամալրվի 2-3 անգամ մեծացնող օպտիկական խոշորացույցով:
Վերլուծաբանների կարծիքով` առաջադեմ տեսախցիկով կհամալրվի iPhone 7 Plus-ի 5.5 դյույմ էկրանով պրեմիում տարբերակը: Նոր գործառույթը չի կիրառվի 4.7 դյույմ էկրանով iPhone 7 ստանդարտ տարբերակում:
Սպասվում է, որ iPhone 7 և iPhone 7 Plus նորագույն սմարթֆոնները կներկայացվեն այս տարվա աշնանը:










