LG ընկերությունը 111 դյույմ անկյունագծով և երկկողմանի էկրանով հեռուստացույց է ներկայացրել (տեսանյութ)

23:17 • 27.01.16

Հարավկորեական LG ընկերությունը երկկողմանի էկրանով OLED հեռուստացույց է ստեղծել, որի շնորհանդեսը կայացել է 2016-ի Սպառողական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում:

 

Ինչպես ներկայացնում է Tech insider-ը` OLED հեռուստացույցները բավականին բարակ են և թեթև:

 

Հեռուստացույցները կներկայանան երկու չափսով` 111  և 55 դյույմ անկյունագծով: 111 դյույմ էկրանով հեռուստացույցի  հաստությունն ընդամենը 5,3 մմ է:  Նորույթը կշռում է 12 կգ:


Սա առաջին նորարար հեռուստացույցը չէ, որ ներկայացրել է LG-ն: Անցյալ տարի ընկերությունը ցուցադրեց ճկվող էկրանով հեռուստացույց: Սակայն այս մոդելները մոտ ապագայում չեն հայտնվի շուկայում. երկուսն էլ դեռևս նախատիպեր են:
 

 

LG ընկերությունը 111 դյույմ անկյունագծով և երկկողմանի էկրանով հեռուստացույց է ներկայացրել (տեսանյութ)