Microsoft-ի փոխնախագահին «բռնացրել» են iPhone օգտագործելիս

09:47 • 27.01.16

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Ջո Բելֆիորեն «բռնվել» է մրցակից ընկերության` Apple-ի արտադրանքն օգտագործելիս։


Ինչպես նշում է lenta.ru-ն, բացահայտումն արվել է թվիթերյան գրառման շնորհիվ։ Բելֆիորեի  հետևորդները նկատել են, որ թվիթն արվել է iPhone սմարթֆոնի միջոցով:

 

Փոխնախագահն այնուհետ մանրամասնել է, որ լուսանկարն արվել է Sony RX-100 տեսախցիկով ու ուղարկվել iPhone-ին։ Բացի այդ, Microsoft-ի փոխնախագահը հավելել է, որ ինքն անպայման պետք է տեղյակ լինի մրցակից ընկերությունների արտադրանքի առավելություններից ու թերություններից։


 

Microsoft-ի փոխնախագահին «բռնացրել» են iPhone օգտագործելիս