Toyota-ն 4-րդ անգամ անընդմեջ ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով համաշխարհային առաջատար է դարձել
Ճապոնական Toyota ընկերությունը 4-րդ անգամ անընդմեջ համաշխարհային առաջատար է դարձել վաճառված ավտոմեքենաների քանակով, գրում է Bloomberg-ը։
2015-ին Toyota-ն իր Hino և Daihatsu ստորաբաժանումների հետ իրացրել է 10.15 մլն մեքենա` գրանցելով 0.8% անկում:
Ընդ որում՝ Volkswagen-ի մոտ գրանցվել է 2% անկում` մինչև 9.9 մլն ավտոմեքենա: Ամերիկյան General Motors ընկերությունում նշվում է 0.2% աճ` մինչև 9.8 մլն ավտոմեքենա:
Ավելի վաղ նշվել է, որ Toyota Corolla-ն 2015-ին կրկին դարձել է ամենավաճառվող մոդելն աշխարհում։










