Հարվարդի գիտնակնները 4D տպագրության մեթոդ են մշակել (տեսանյութ)
Հարվարդի համալսարանի գիտնականները 4D տպագրության մեթոդ են մշակել, որտեղ 4-րդ հարթության դեր է կատարում ժամանակը:
Ինչպես հաղորդվում է Nature Materials-ում հրապարակված հոդվածում` օբյեկտների տեսքը կարելի է փոխել շատ հասարակ եղանակով: Բավականին հեշտ կարելի է դրանք ընկղմել ջրի մեջ, որից հետո առարկան քառաչափ տեսք է ստանում:
Քառաչափ տպագրության համար գիտնականները հատուկ թանաք և հիդրոգել են օգտագործել, որի բաղադրության մեջ բջջանյութ է մտնում:
Առարկայի տպագրությունից առաջ մանրաթելերի հատուկ մաթեմատիկական մոդելավորում է անցկացվել, որի շնորհիվ հնարավոր է դարձել հստակ որոշել առարկայի կառուցվածքը և թանաքի շերտավորման կարգը:
Այս տեխնիկայի շնորհիվ գիտնականներին հաջողվել է նախապես որոշեկ առարկայի տեսքը, որն այն կունենա ջրի մեջ ընկղմվելուց հետո:










