Anonymous-ի հաքերները կոտրել են թաիլանդական բանտերի կայքերը. Bangkok Post

11:17 • 28.01.16

Anonymous խմբավորման մեջ մտնող հաքերների խումբը հինգշաբթի 20 կայք է կոտրել Թաիլանդի արդարադատության նախարարության ուղղիչ հաստատություների համակարգում, ներառյալ` առանձին բանտերի և հենց վարչության կայքերը, հայտնում է Bangkok Post-ը։

 

Վարչության կայքը վերականգնվել է առավոտյան ժամը 10-ին, մինչդեռ 19 բանտերի կայքերը դեռևս չեն աշխատում:

 

Վարչության կայքում հաքերների թողած նկարից դատելով` դա նույն հաքերական խումբն է, որը 2 շաբաթ առաջ խափանել էր թաիլանդական դատարանների աշխատանքը` բողոքելով Մյանմայից 2 աշխատանքային ներգաղթյալի մահվան դատապարտելու որոշման դեմ։ Նրանց մեղադրել էին Տաո (Կո Տաո) կղզում բրիտանացի զբոսաշրջիկների բռնաբարության և սպանության համար։

Anonymous-ի հաքերները կոտրել են թաիլանդական բանտերի կայքերը. Bangkok Post