Apple-ի իր նոր iPad Air-ը կներկայացնի մարտին

17:09 • 28.01.16

Apple-ը նոր iPad Air-ը կներկայացնի մարտին՝ հերթական շնորհանդեսի ընթացքում, գրում է gazeta.ru-ն: Ակնկալվում է, որ նոր Apple պլանշետը կունենա 9,7 դյույմանոց էկրան և կշարունակի Air շարքը:
 

Նորամուծությունների թվում են պլանշետի 4 բարձրախոսները՝ տեղակայված 4 անկյուններում:


Apple Air շարքի նախորդ մոդելը թողարկվել էր 2014 թվականի հոկտեմբերին: Վերջին պլանշետները, որոնք թողարկել էր Apple-ը,  եղել են iPad mini 4-ն ու iPad Pro-ն, որը 12.9 դյույմ անկյունագծով էկրան և Apple Pencil ուներ:

 

Apple-ի իր նոր iPad Air-ը կներկայացնի մարտին