Շուտով Facebook-ում հնարավոր կլինի «բարկանալ», «տխրել» ու «հրճվել»

22:27 • 28.01.16

Facebook-ի ստանդարտ «լայք»-երը առաջիկայում կհավելեն նոր «ռեակցիայի կոճակներ», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 

Այս կերպ օգտատերերը կկարողանան սոցցանցում հրապարակված մեկնաբանությունները, տեսանյութերը, լուսանկարները գնահատել բարկության, տխրության, հրճվանքի նշաններով: Ինչպես նաև՝ «Ուռա» և «wow» բացականչություններով:


Facebook -ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է, որ նորամուծությունները կհայտնվեն «շատ շուտով»:


Նոր «ռեակցիաները» անցած տարվա վերջից արդեն փորձարկվում են մի շարք երկրներում՝ Չիլիում, Ֆիլիպիններում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Կոլումբիայում:

 

Շուտով Facebook-ում հնարավոր կլինի «բարկանալ», «տխրել» ու «հրճվել»