Արհեստական ինտելեկտն առաջին անգամ հաղթել է մարդուն գո խաղում (տեսանյութ)
Ամերիկյան DeepMind ընկերության ստեղծած AlphaGo ծրագիրը հաղթել է գո խաղի Եվրոպայի եռակի չեմպիոն Ֆան Հուեյին, հայտնում է meduza.io-ն`մանրամասնելով, որ սա առաջին դեպքն է, երբ արհեստական ինտելեկտը հավասար պայմաններում գո խաղում հաղթում է մարդուն։
Հայտնի է, որ նախքան այս «պատմական» հանդիպումն AlphaGo-ն խաղացել է նույն տեխնոլոգիայով ստեղծված այլ ծրագրերի հետ։ Հետաքրքրական է, որ AlphaGo-ն հաղթել է 495 խաղից 494-ում:
Այս տարվա մարտին ծրագիրը կխաղա հարավկորեացի Լի Սեդոլի հետ, ով համարվում է աշխարհում լավագույն գո խաղացողներից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկինում ծրագրերին հաջողվել էր հաղթել պրոֆեսիոնալ գո խաղացողներին` ունենալով մի քանի քայլի առավելություն։










