Այս անօդաչու թռչող սարքը կարող է և՛ թռչել, և՛ սուզվել, և՛ լողալ (տեսանյութ)

09:05 • 28.01.16

Օքլենդի համալսարանի գիտնականներն անօդաչու թռչող սարք են ստեղծել, որը կարող է թռիչքից հետո հեշտությամբ սուզվել և լողալ, գրում է Business Insider-ը։

 

Loon Copter անվանումը ստացած սարքը ստեղծվել է մրցույթի համար, որն անցկացվելու է Դուբայում փետրվարի 4-6-ը և նախատեսում է 1 միլիոն դոլարի մրցանակ հաղթողի համար:

 

Սա կարող է լավ լուր լինել անօդաչուների սիրահարների համար, ովքեր հոգնել են իրենց սարքերը լճերում կամ այլ ջրային տարածքներում կորցնելուց։

 

Սարքն ունի հատուկ գլան, որն իր մեջ լցված օդը կարող է դուրս հանել և թույլ տալ, որ այն լցվի ջրով, ինչի հետևանքով էլ կարողանում է սուզվել։ Սարքն այնուհետ կարող է դուրս բերել ջուրը՝ մակերևույթ բարձրանալու համար, և կրկին թռչել:

 

 

Այս անօդաչու թռչող սարքը կարող է և՛ թռչել, և՛ սուզվել, և՛ լողալ (տեսանյութ)