Իտալական դատախազությունը Google-ին մեղադրում է 300 միլիոն եվրոյի չափով հարկեր չվճարելու համար
Իտալական դատախազությունը մեղադրել է Google ընկերությանը 300 միլիոն եվրոյի չափով 2008-ից 2013 թվականների ընթացքում հարկեր չվճարելու մեջ, գրում է gazeta.ru-ն:
«2008-ից 2013 թվականների ընթացքում որոնողական պորտալը իտալական հարկային ծառայություններից 300 միլիոն եվրո է թաքցրել»,- հաղորդվում է դատախազության ծանուցման մեջ:
Ինչպես նշվում է, Google ընկերությունը չի հրապարակել 800 միլիոն եվրոյի չափով եկամուտների մասին տվյալները՝ տեղափոխելով ընկերության գլխավոր գրասենյակն Իտալիայից Իռլանդիա:










