Հաջորդ iPad Air-ը հավանաբար 4K էկրան կունենա

19:31 • 28.01.16

Ինչպես արդեն հաղորդվել է` Apple-ն իր նոր iPad-ը կներկայացնի մարտին:  Որոշ աղբյուրներում տարածված լուրերի համաձայն` նորագույն iPad-ը կլինի առաջինը, որը կներկայանա  4K էկրանով:
Ինչպես նշում է Business insider-ը` մարտին ներկայացվելիք արտադրանքը կլինի 2014-ին թողարկված iPad Air 2-ի հաջորդը:


Հիմնվելով Apple-ի մատակարար-աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա` չինական աղբյուրները նշում են, որ նորագույն iPad-ը  համալրված կլինի  4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և ավելի երկար աշխատող մարտկոցով:


iPad Air 2-ի մարտկոցի աշխատանքը 10 ժամ է տևում, փորձագետների կարծիքով` այն կարող է 1-2 ժամով երկարաձգվել:
 

 

Հաջորդ iPad Air-ը հավանաբար 4K էկրան կունենա