Ճապոնիայում մտադիր են անտեսանելի կործանիչ ստեղծել
Ճապոնիայում՝ Mitsubishi Heavy Industries ընկերության գործարանում ներկայացվել է առաջին ճապոնական անտեսանելի կործանիչի նախատիպը. այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ ինքնաթիռի առաջին փորձարկումները տեղի կունենան փետրվարի կեսերին: Այն պետք է իրականացնի թռիչք՝ Նագոյա օդանավակայանից դեպի Գիֆու ավիաբազան:
Կործանիչի երկարությունը հասնում է 14,2 մետրի, թևերի լայնությունը 9.1 մետր է, իսկ բարձրությունը՝ 4.5:
Ինքնաթիռի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2009 թվականին, դրա վրա ծախսվել է մոտ 331 մլն դոլար:










