Mitsubishi-ն ցուցադրել է 5-րդ սերնդի ճապոնական կործանիչի նախատիպը (տեսանյութ)
Mitsubishi ընկերությունը ցուցադրել է ճապոնական ATD-X Shinshin կործանիչի առաջին թռիչքային նախատիպը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն` նախատիպը համատեղ մշակել են ճապոնական ընկերության և երկրի ՊՆ գիտահետազոտական տեխնիկական ինստիտուտի մասնագետները:
Ինքնաթիռը, որը կառուցվել է տեսանելիությունը նվազեցնող տեխնոլոգիայի կիրառմամբ, օդ է բարձրանալու փետրվարին: Տեսանյութում ցուցադրվում է նորագույն օդանավի առաջին նմուշը ավիագործարանում:










