Նորվեգացի ֆիզիկոսը կրակել ինքն իր փորին հանուն գիտության
Նորվեգացի ֆիզիկոս Անդրեաս Վալը որոշել է իր մարմնի օրինակով ապացուցել բնության օրենքները, որոնք նկարագրված են տարատեսակ դասախոսություններում և գրքերում:
Ինչպես հայտնում է Euromag–ը, նորվեգական NRK հեռուստառադիոընկերությանը հղում անելով, ֆիզիկոսը հրացանից կրակել է ինքն իրեն (փորից)` գտնվելով ջրի տակ:
Հրացանը տեղադրված է եղել լողավազանի հատակին` հատուկ եռոտանու վրա, որից մետրեր հեռավորությամբ կանգնած է եղել ֆիզիկոսը: Վերջինս կրակոցը հնչեցրել է` քաշելով հրացանին ամրացված պարանից:
Գիտնականի հետ ոչինչ չի եղել, քանի որ ջուրը առավել խիտ միջավայր է, քան օդը: Այդ իսկ պատճառով փամփուշտի արագությունը նվազում է մինչև մարդու համար անվնաս մեծության, գործնականում կրակոցից անմիջապես հետո:










