Երաժշտութունը ВКонтакте-ում վճարովի կդառնա. ԶԼՄ-ներ
ВКонтакте սոցիալական ցանցը կարող է վճարովի բաժանորդագրություն սահմանել երաժշտության հասանելիության համար: Այս մասին հաղորդում է RNS պորտալը:
ВКонтакте-ն երաժշտական բովանդակությունը կգնի «Առաջին երաժշտական պարբերականից», ինչի մասին լրագրողներին հայտնել է երաժշտական պարբերականի տնօրեն Մաքսիմ Դմիտրիևը:
Միևնույն ժամանակ նա հրաժարվել է բացահայտել գործարքի մանրամասները: ВКонтакте-ի և Mail.Ru Group-ի ներկայացուցիչները, որոնց պատկանում է սոցցանցը, ևս զերծ են մնացել մեկնաբանություններից:










