Հնագետները ոսկյա և նեֆրիտե հնագույն իրեր են հայտնաբերել Չինաստանում պեղումների ժամանակ

10:51 • 29.01.16

Չինացի գիտնականներին հաջողվել է հնագույն ոսկյա և նեֆրիտե իրեր հայտնաբերել Չինաստանի Սիչուան նահանգում` հայտնի Սանսինդույ հուշարձանի պեղումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Մասնագետներն աշխատում են այդ վայրում արդեն 20 տարի, սակայն նման թանկարժեք գտածոներ շատ հազվադեպ են հանդիպում: Վերջին անգամ հնագույն ոսկե իրեր այստեղ հայտնաբերվել են դեռևս նախորդ դարում: Գիտնականները ենթադրում են, որ նմուշները, հնարավոր է, ստեղծվել են մոտ 3.000 տարի առաջ:
 

«Նոր բացահայտումները ցույց են տալիս, որ այն վայրում, որտեղ տարվում են պեղումները, ապրել են բարձր հասարակական կարգավիճակ ունեցող մարդիկ»,- նշել է Սիչուանի մշակութային արժեքների և հնագիտության հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Լեյ Յույը:

 

Հնագետները ոսկյա և նեֆրիտե հնագույն իրեր են հայտնաբերել Չինաստանում պեղումների ժամանակ