Facebook-ը հնարավորություն կտա «live» ռեժիմով տեսանյութեր հեռարձակել

22:08 • 29.01.16

Աշխարհի խոշորագույն Facebook  սոցկայքը շուտով կհամալրվի նոր գործառույթով, որը հնարավորություն կտա օգտատերերին իրենց էջում տեղադրել ուղիղ հեռարձակմամբ տեսանյութեր:


Ինչպես նշում է The Business Insider-ը, համապատասխան բջջային հավելվածը հասանելի կլինի բացառապես ԱՄՆ-ի տարածքում բնակվող օգտատերերի համար: Հեռարձակման ավարտից հետո տեսանյութը կպահպանվի  օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում:


Ցանկության դեպքում օգտատերը կարող է այնպես անել, որպեսզի «live» ռեժիմով հեռարձակվող տեսանյութերը կարողանան տեսնել ու դրանց տակ մեկնաբանություններ թողնել  միայն ընտրված ֆեյսբուքյան ընկերները:


 

Facebook-ը հնարավորություն կտա «live» ռեժիմով տեսանյութեր հեռարձակել