Jaguar F-Type SVR-ը պաշտոնապես կներկայացվի մարտին (տեսանյութ)

11:24 • 29.01.16

Բրիտանական Jaguar մեքենաշինական բրենդը պատրաստվում է մարտի 1-ին` Ժնևում մեկնարկելիք միջազգային ավտոշոուի շրջանակում, կազմակերպել F-Type SVR մեքենայի պաշտոնական շնորհանդեսը։
 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, նորույթը լինելու է Jaguar-ի կողմից երբևէ արտադրված ամենաարագընթաց, թեթև ու հզոր մեքենան։ Հայտնի է, որ այն համալրված է 5 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով, ինչպես նաև ունի սուպերքարին բնորոշ մի շարք հատկանիշներ:

 

Մեքենայի տեխնիկական բնութագրի վերաբերյալ մյուս մանրամասները հայտնի կդառնան Ժնևի ավտոսրահի մեկնարկից հետո։


 

Jaguar F-Type SVR-ը պաշտոնապես կներկայացվի մարտին (տեսանյութ)