Lego-ն առաջին անգամ անվասայլակին նստած մինիֆիգուր է ներկայացրել (տեսանյութ)

13:07 • 29.01.16

Կոնստրուկտորների արտադրությամբ զբաղվող հանրահայտ Lego ընկերության մասնագետներն առաջին անգամ անվասայլակին նստած մինիֆիգուր են ներկայացրել, ինչի մասին հայտնում է mashable.com կայքը:

 

Նշվում է, որ նորաստեղծ ֆիգուրը ներկայացվել է Նյուրնբերգ և Լոնդոն քաղաքներում կայացած խաղալիքների ցուցահանդեսի շրջանակներում:

 

Աղբյուրը նկատում է, որ նոր ֆիգուրի հայտնությունը հատկապես գոհացրել է տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, որոնք վաղուց էին կոչ անում դանիական ընկերությանը ստեղծել նմանատիպ ֆիգուր։


 

Lego-ն առաջին անգամ անվասայլակին նստած մինիֆիգուր է ներկայացրել (տեսանյութ)