Curiosity մարսագնացը նոր «սելֆի» է արել
Ամերիկյան ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը հերթական «սելֆին» է արել Մարսի մակերևույթին, գրում է korrespondent.net-ը։
«Չեմ համբերում, թե երբ կկարողանամ կիսվել Նամիբ ավազաթմբից գիտական արդյունքներով, սակայն նախ թույլ տվեք ինձ «սելֆի» անել»,- ասվում է մարսագնացի անունից գրված հաղորդագրությունում, որը տեղադրվել է գործակալության Twitter-ի էջում։
Ինքնադիմանկարն արվել է Նամիբ ավազաթմբի ֆոնին, որն անվանվել է Աֆրիկայի հարավ-արևմուտքում գտնվող անապատի պատվին։
Հիշեցնենք, որ Curiosity-ն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին` նպատակ ունենալով կյանքի գոյության նշաններ հայտնաբերել այնտեղ։











