ՆԱՍԱ-ն հայտնել է Պլուտոն մոլորակում ջրի առկայության մասին
ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Պլուտոն մոլորակը կիսով չափ պատված է սառցակալած ջրով, հայտնում է «Գազետա»-ն:
Այդ մասին հայտնի է դարձել New Horizons մոլորակագնացի՝ Երկիր ուղարկած լուսանկարներից, որոնցում երևում է, որ Պլուտոնի մակերևույթի կեսը պատված է ջրային սառույցներով:
Ավելի վաղ կարծիք կար, որ Պլուտոնի սառույցները ազոտի և մեթանի գոյացություններ են:










