Facebook-ում և Instagram-ում կարգելեն զենք- զինամթերքի մասնավոր վաճառքի վերաբերյալ հաղորդագրություններ տեղադրել
Facebook-ի և Instagram-ի վարչակազմը կարգելի այդ սոցկայքերում այնպիսի հաղորդագրությունների տեղադրումը, որոնք վերաբերում են զենք- զինամթերքի մասնավոր վաճառքին։ Այդ մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոնիկա Բիկերտը։
Բոլոր հաղորդագրությունները, որոնք կապ ունեն նման տեսակի մասնավոր կարգի գործարքների իրականացման հետ, կհեռացվեն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Արգելքը չի տարածվի հրազենային զենքի գովազդի վրա, որը տեղադրում են արտոնագիր ունեցող վաճառողները՝ մի պայմանով, որ անմիջական գործարքները կիրականացվեն նշված սոցկայքերից դուրս։
«Վերջին 2 տարվա ընթացքում ավելի շատ մարդիկ են օգտագործում Facebook-ը, որպեսզի իմանան նոր արտադրանքի մասին, որպեսզի գնեն և վաճառեն իրեր»,- հայտարարել է Բիկերտը։
Նա նաև նշել է, որ ընկերությունը կշարունակի կատարելագործել առևտրի կանոնները սոցկայքերում, ինչպես նաև ապրանքների մասին տվյալների հրապարակումը։










