Չինացիները էլեկտրական մեքենաներ կարտադրեն Դետրոյթում
Չինական BAIC ընկերությունը ԱՄՆ-ում հետազոտությունների և զարգացման կենտրոն է բացել, որում ավտոարտադրողը կզբաղվի նոր էլեկտրամեքենաների արտադրությամբ:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` չինական ընկերության ստորաբաժանումը տեղակայված է Դետրոյթում: Նոր կենտրոնը պետք է օգնի «գնահատելու էլեկտրամեքենաների պահանջարկը արտասահմանյան շուկաներում և հասանելիություն ստանալու նոր տեխնոլոգիաներին»:
Բացի այդ, BAIC ընկերությունը էլեկտրական մեքենաների գծով ևս երկու հետազոտական կենտրոն ունի, որոնք տեղակայված են Չինաստանից դուրս:










