Elibriea Equvallas՝ առաջին արաբական սուպերքարը (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 31.01.16

Քաթարն այսուհետ կարող է հպարտանալ. մերձավորարևելյան պետությունն այսուհետ իր սուպերքարն ունի: Elibriea Automotive ընկերությունը ներկայացրել է Equvallas ավտոմեքենայի նախատիպը և կսկսի պատվեր ընդունել արդեն մարտին, գրում է gogetnews.info-ն:

Վերջին տարիների ընթացքում «արաբական սուպերքար» բառակապակցությունը ուտոպիայի կատեգորիայից անցել է իրականություն:

Ավտոմեքենաների արդյունաբերությունը կենտրոնացված է Արաբական Միացյալ Էմիրություններում, և այդ առնչությամբ հատկապես հետաքրքիր է քաթարական Elibriea Automotive ապրանքանիշը, որը տեղի մոտոր-շոուի ընթացքում ներկայացրել է իր առաջնեկին՝ Equvallas-ը:
Ավտոմեքենան կրթությամբ ինժեներ, ընկերության 27-ամյա հիմնադիր Աբդուլ Վահաբ  Զյաուլի երևակայության արգասիքն է:

Ինչպես գրում է կայքը, ակնհայտ է, որ դրվել է խնդիր ստեղծել մի մեքենա, որը կդառնա բացարձակ էքսկլյուզիվ մեքենա:

Սուպերքարն ունի Lamborghini-ի տիպի դռներ, այն կզինվի նաև 800 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Մեքենայի ավելի մանրամասն բնութագիրները և գինը դեռ չեն բացահայտվում: Առաջին հաճախորդները կստանան սուպերքարերը դեկտեմբերին:

Elibriea Equvallas - первый арабский суперкар (ФОТО)

Elibriea Equvallas - первый арабский суперкар (ФОТО)

Elibriea Equvallas - первый арабский суперкар (ФОТО)

Elibriea Equvallas՝ առաջին արաբական սուպերքարը (լուսանկարներ, տեսանյութ)