Anonymous-ի հաքերները կոտրել են Ճապոնիայի ֆինանսների նախարարության և խորհրդարանի կայքերը
Anonymous միջազգային խմբի հաքերները ստանձնել են Ճապոնիայի խորհրդարանի և ֆինանսների նախարարության կայքերի վրա կիբեռհարձակումների պատասխանատվությունը, գրում է Газета-ն:
Ներկայում երկրի իրավապահ մարմինները ստուգում են տեղեկությունը՝ արդյոք կապ ունի՞ Anonymous-ը տեղի ունեցածի հետ, թե՞ ոչ։
Խորհրդարանի և ֆինանսների նախարարության կայքերի հասանելիությունն իրականացվում է խափանումներով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Anonymous-ի հաքերները կոտրել են ճապոնական առողջապահության նախարարության կայքը։










