Microsoft-ը մտադիր է տվյալների բազաներ կառուցել ծովի հատակին

22:54 • 01.02.16

Microsoft-ի գիտահետազոտական կենտրոնը փորձում է պարզել` արդյո՞ք հնարավոր է տվյալների բազաներ կառուցել ծովի հատակին:

Business insider-ի հաղորդմամբ` ամերիկյան տեխնոլոգիական ընկերության նոր նախագիծը նախատեսում է տվյալների ստորջրյա բազաներ տեղակայել, որտեղից տվյալները ցամաք կարող են հաղորդվել օպտիկամանրաթելային համակարգով:

Տվյալների բազաները  առավել զով պայմաններ են պահանջում, ինչի պատճառով էլ Facebook-ը և Google-ն իրենց բազաները կառուցում են հյուսիսային շրջաններում: Այդ սառնությունը կարող է ապահովել նաև ծովի խորությունը:

Ներկա պահին Microsoft-ը տեխնոլոգիական փորձարկումներ է իրականացնում` պարզելու նախագծի  արդյունավետությունը, իսկ նման կենտրոնի կառուցումը կարող է 90 օրից մինչև մեկ տարի տևել:

  

Microsoft-ը մտադիր է տվյալների բազաներ կառուցել ծովի հատակին