Համացանցում են հայտնվել Galaxy S7-ի և S7 Edge-ի դիզայնը պատկերող լուսանկարները

23:28 • 01.02.16

Business insider-ը ներկայացրել է Samsung-ի Galaxy S7 և S7 Edge նորագույն սմարթֆոնների`  համացանցում հայտնված լուսանկարը, որում պատկերված է  մոդելների հետևի կողմը:
Օրեր առաջ համացանց էին արտահոսել նաև այլ լուսանկարներ, որոնցում, հավանաբար, պատկերված էր սմարթֆոնի դիմային մասը:

Լուսանկարներից երևում է, որ Galaxy S7 և S7 Edge մոդելները բավականին նման են Galaxy S6 և S6 Edge+ սմարթֆոններին:  Նկատելի տարբերությունը S7-ի առավել կլորավուն եզրերն են` Galaxy S6-ի համեմատ:

Ըստ հաղորդվող տվյալների` Galaxy S7-ը կունենա 5.2 դյույմ անկյունագծով էկրան, իսկ  S7 Edge-ը` 5.5 դյույմ:

Նորագույն մոդելներում նկատելի է նաև USB-C միակցիչը` համակարգչին տվյալների հաղորդման և առավել արագ լիցքավորման համար: Հավանաբար, հարավկորեական ընկերության նորույթները կներկայանան 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք` նորագույն սմարթֆոնները կներկայացվեն փետրվարի 21-ին` Բարսելոնայի Mobile World Congress ամենամյա միջոցառման ժամանակ:
 

  

Համացանցում են հայտնվել Galaxy S7-ի և S7 Edge-ի դիզայնը պատկերող լուսանկարները