Boeing-ն իրականացրել է նորագույն 737 Max օդանավի առաջին փորձնական թռիչքը (տեսանյութ)

23:33 • 01.02.16

Boeing ամերիկյան ընկերությունը փորձարկել է  737 Max  նորագույն մոդելը:

Ինչպես հայտնում  Tech  insider-ը` օդանավն առաջին թռիչքը կատարել է հունվարի 29-ին`  Ռենտոն քաղաքի գործարանից 2.5 ժամում հասնելով Սիեթլում գտնվող հարթավայր:

737 շարքի 4-րդ սերնդի մակնիշի ինքնաթիռի թևերի դիզայնը թույլ է տալիս  1.8 տոկոսով կրճատել վառելիքի ծախսը: Ինքնաթիռի ընդհանուր դիզայնի շնորհիվ նվազել է նաև օդանավի ընդհանուր քաշը և բարելավվել աերոդինամիկան:

Ընկերությունը նշում է, որ նորագույն օդանավը 20 տոկոսով ավելի արդյունավետ է աշխատում, քան ներկայիս 737S-ը: Այն կարող է 220 ուղևոր տեղափոխել:

 

Boeing-ն իրականացրել է նորագույն 737 Max օդանավի առաջին փորձնական թռիչքը (տեսանյութ)