Բրիտանացին բառի բուն իմաստով կահույք է աճեցնում (լուսանկարներ)
Բրիտանացի դիզայներ Գևին Մունրոն աշխարհին զարմացրել է կահույքի արտադրության հեղափոխական տեխնոլոգիայով:
Ինչպես նշում է Oddity Central-ը, օգտագործելով յուրահատուկ տեխնիկա` Մունրոն այնպես է անում, որպեսզի երիտասարդ ընձյուղներն աճեն` ստանալով այն կահույքի ձևը, որը որ անհրաժեշտ է դիզայներին:
«Առաջին անգամ կահույք աճեցնելու գաղափարն իմ մտքում ծագեց Կալիֆոռնիայում այգեպան աշխատելու տարիներին: Մի քանի անհաջող փորձերից հետո ինձ մոտ ամեն ինչ ստացվեց»,-պատմել է հնարամիտ բրիտանացին:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Մունրոն 2.5 հա մակերեսով հողատարածք ունի Դերբիում, որտեղ աճում է 400-ից ավելի ծառ: Դրանց միջոցավ բրիտանացին պատրաստում է աթոռներ, սեղաններ, լամպեր, շրջանակներ ու այլ պարագաներ:


















