WhatsApp-ի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը
Facebook սոցկայքին պատկանող WhatsApp բջջային մեսենջերի օգտատերերի քանակը գերազանցել է 1 միլիարդը, հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
«Մեկ միլիարդ մարդ այժմ օգտագործում է WhatsApp: Գոյություն ունի ընդամենը մի քանի ծառայություն, որոնք միավորում են ավելի քան 1 մլրդ մարդու»,- գրել է Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում:
Հենց Facebook-ի օգտատերերի թիվը նոյեմբերին գերազանցել էր 1.5 միլիարդը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով ընկերության գլխավոր տնօրեն Յան Կումին, հայտնել է, որ ընկերության WhatsApp հավելվածը կդադարի ամենամյա վարձ գանձել բաժանորդագրության համար։










