Նորվեգացի ֆիզիկոսը կանգնել է հսկայական գնդի հարվածի տակ` հանուն գիտական փորձարկումների (տեսանյութ)
Նորվեգացի ֆիզիկոս Անդրեաս Վալը, ով հայտնի է սեփական անձի վրա կատարած փորձարկումներով, ցուցադրել է էներգիայի պահպանման օրենքի ուժը` կանգնելով հսկայական գնդի հարվածի տակ:
Փորձարկման տեսանյութը ներկայացրել է Корреспондент-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա բաց թողնում շենքերի փլուզման համար նախատեսված գունդը, որը հետ է գալիս իր ուղղությամբ:
Սակայն ճոճվող գունդը ավելի չի մոտեցել գիտնականին, քան արձակման պահին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆիզիկոսը ցուցադրել էր ֆիզիկայի օրենքներից ևս մեկը` ջրում կանգնած կրակելով ինքն իր վրա` ապացուցելով, որ ջրի մեջ փամփուշտի արագությունը կրճատվում է:










