Նիդեռլանդներում արծիվներին սովորեցնում են որսալ կասկածելի անօդաչուները (տեսանյութ)

15:39 • 02.02.16

Հոլանդիայի ոստիկանությունը փորձարկում է նոր նախագիծ, որի շրջանակում արծիվներին սովորեցնում են երկնքում հետապնդել ու որսալ կասկածելի թվացող անօդաչու սարքերը:

 

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, թռչունների օգտագործումն իրականացվելու է միայն այն դեպքում, եթե որևէ այլ սարքավորման կիրառումը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց կյանքին կամ առողջությանը:

 

Իրավապահները հրապարակել են ուշագրավ տեսանյութ, որում արծիվը հայտնաբերում է կասկածելի օբյեկտը, բռնում այն իր հզոր ճանկերով ու տեղափոխում անվտանգ վայր:

 

Նիդեռլանդներում արծիվներին սովորեցնում են որսալ կասկածելի անօդաչուները (տեսանյութ)