Easy Jet-ը մտադիր է ստեղծել աշխարհում առաջին հիբրիդային օդանավը (տեսանյութ)

20:54 • 02.02.16

Easy Jet ավիաընկերությունը մտադիր է ստեղծել աշխարհում առաջին հիբրիդային ինքնաթիռը:

Ինչպես ներկայացնում է Business insider-ը` հիբրիդային օդանավն աշխատելու է ջրածնային վառելիքի բջջային համակարգով և ավանդական դիզելային վառելիքով:

Ջրածնային վառելիքը կաշխատացնեն օդանավը  նախքան օդ բարձրանալը: Այս համակարգը  օգտագործում է վայրէջքի ժամանակ ստեղծված էներգիան: Երբ օդանավն արգելակում է, էներգիան կուտակվում է ջրածնային վառելիքի խցիկում:

Խնայելով դիզելային վառելիքի ծախսը  և արտանետվող ջերմոցային գազերը` նորագույն հիբրիդային օդանավի նպատակն է ապագայի ինքնաթիռներն առավել արդյունավետ դարձնել վառելիքի սպառման տեսանկյունից:

Ավիաընկերությունը մտադիր է նախատիպն ստեղծել այս տարի:
 

  

Easy Jet-ը մտադիր է ստեղծել աշխարհում առաջին հիբրիդային օդանավը (տեսանյութ)