Ֆրանսիան 1000 կիլոմետր երկարությամբ «արևային» ճանապարհներ կկառուցի
Հինգ տարվա ընթացքում Ֆրանսիան հազար կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ կկառուցի՝ ներդրված արևային վահանակներով: Այդ մասին հայտարարել է երկրի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Սեգոլյան Ռուայալը, գրում է gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո այդ ճանապարհները կմատակարարեն էլեկտրականությամբ Ֆրանսիայի բնակչության մոտ ութ տոկոսին:
Բացի այդ չորս մետր «արևային» ճանապարհը ապահովում են մեկ տնային տնտեսության էներգետիկ պահանջները (առանց ջեռուցման), իսկ մեկ կիլոմետրը էլեկտրականությամբ կապահովի հինգ հազար բնակչի:
Հաղորդվում է, որ նախարարը չի նշել նախագծի վերջնական արժեքը:










