Մեծ Բրիտանիան թույլ է տվել մարդկային սաղմերի գենետիկ փոփոխությունը
Մեծ Բրիտանիայի իշխանություններն առաջին անգամ արտոնագիր են տվել գիտահետազոտական նպատակներով մարդկային սաղմի գենետիկ մոդիֆիկացիաներ իրականացնելու համար:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, արտոնագիրը տրամադրել է Մարդկային բեղմնավորման ու սաղմնաբանության հարցերով զբաղվող վարչությունը` համապատասխան դիմում ստանալով բժիշկ Քեթի Նիականից:
Նա վստահեցրել է, որ գենետիկ փոփոխության ենթարկված մարդկային սաղմերը լույս աշխարհ չեն գալու, քանի որ օգտագործվելու են գիտահետազոտական նախագծի շրջանակներում և ոչնչացվելու են հետազոտության անցկացման 14-րդ օրը:
Նիականը մանրամասնել է, որ տվյալ հետազոտությունների շնորհիվ ինքը փորձելու է պարզել հղիության բնական վիժումների բուն պատճառն ու նման դեպքերը կանխելու հնարավոր միջոցները:










