Land Rover ընկերությունը դադարեցնում է Defender-ի արտադրությունը

00:22 • 02.02.16

Jaguar Land Rover ընկերությունը դադարեցրել է 68 տարի շարունակ թողարկվող Defender  մոդելի արտադրությունը, որը ռեկորդային ցուցանիշ է ավտոմոբիլային արտադրության համար:

Ինչպես գրում է Корреспондент-ը` արտաճանապարհայինի վերջին մոդելը  բրիտանական գործարանից դուրս է եկել հունվարի 29-ին:

1948-ից իվեր, երբ թողարկվել է առաջին  Defender-ը, ավելի քան 2 մլն արտաճանապարհային է վաճառվել: Վերջին` 2 016 933-րդ մեքենան ընկերության թանգարանում է:  

Jaguar Land Rover-ը մտադիր է վերակենդանացնել մոդելը. նոր Defender-ը, ինչպես սպասվում է, կներկայացվի 2018-ին, սակայն այն կարտադրվի Բրիտանիայից դուրս:

 

 

Land Rover ընկերությունը դադարեցնում է Defender-ի արտադրությունը