Մարսն այնպիսին, ինչպիսին նախկինում այն չենք տեսել (տեսանյութ)

11:18 • 02.02.16

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ուշագրավ տեսանյութ, որը բացահայտում է Մարս մոլորակի մակերևույթը:

 

Ինչպես նշում է nat-geo.ru-ն, տեսանյութը ստեղծել են ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետները` որպես հիմք օգտագործելով Curiosity մարսագնացի ուղարկած բազմաթիվ լուսանկարները:

 

Նշվում է, որ տեսանյութի ստեղծման ընթացքում ՆԱՍԱ-ի մասնագետներն օգտագործել են Facebook ընկերությունում աշխատող «թիմ 360»-ի մշակած նորարարական տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ տեսանյութը դիտող ցանկացած մարդ կարող է փոխել դիտանկյունը` ստեղծելով «կարմիր մոլորակի» վրա անմիջական ներկայության զգացողություն:


Տեսանյութը դիտեք այստեղ։


 

 

 

This is a neat 360 video from the surface of Mars. You can look around like you're actually on the planet.NASA...

Posted by Mark Zuckerberg on Sunday, January 31, 2016

 

Մարսն այնպիսին, ինչպիսին նախկինում այն չենք տեսել (տեսանյութ)