«Օդնոկլասնիկին» դրամական փոխանցումների սեփական ծառայությունը կգործարկի. «Коммерсантъ»
Ռուսական հանրահայտ «Օդնոկլասնիկի» սոցկայքը պատրաստվում է դրամական փոխանցումների սեփական ծառայությունը գործարկել, որից կկարողանան օգտվել միայն սոցկայքի օգտատերերը, գրում է «Коммерсантъ» թերթը։
Գումարի առավելագույն չափը, որն օգտատերերը կկարողանան փոխանցել ծառայության միջոցով, 8.000 ռուբլին է։
Նշվում է, որ գործարկման առաջին 3 ամսվա ընթացքում ծառայությունն անվճար է լինելու, սակայն դրանից հետո մինչև 500 ռուբլի փոխանցելու դեպքում իրականացվելու է 30 ռուբլու գանձում, իսկ 501-ից 8.000 ռուբլու դեպքում` 60 ռուբլի:
Հայտնի է, որ նախագծի իրագործման շրջանակում «Օդնոկլասնիկին» համագործակցում է ՎՏԲ բանկի հետ։










