Հարվարդի գիտնականները 3D տեխնոլոգիայով ուղեղ են տպել (տեսանյութ)
Հեղինակավոր Հարվարդի համալսարանի գիտնականները եռաչափ տպման տեխնոլոգիայի միջոցով ստեղծել են մարդկային ուղեղի օրինակ, որպեսզի պարզեն բարդ օրգանի կառուցվածքային ու ֆունկցիոնալ գաղտնիքները:
Ինչպես հայտնում է The Los Angeles Times պարբերականը, գիտնականներին մասնավորապես հետաքրքրում է ուղեղում պարունակվող գորշ նյութը: Մասնագետների խոսքերով՝ իրենց հաջողվել է որոշակի կապ գտնել գորշ հեղուկի բաղադրության և ուղեղի գործունեության հետ կապված դիսֆունկցիաների միջև։
Աղբյուրը նկատում է, որ վերջին շրջանում եռաչափ տպման տեխնոլոգիաները սկսել են ակտիվորեն օգտագործվել բժշկության տարբեր բնագավառներում` մասնավորապես փոխպատվաստման ոլորտում:










