Նորարարական աթոռը հնարավորություն է տալիս նստել ցանկացած պահի, ցանկացած վայրում (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնացի ինժեներները ստեղծել են հեղափոխական աթոռ, որը կարելի է կրել ամենուր և ցանկացած պահի նստել դրա վրա:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Archelis անվանումը ստացած նորույթն իրականում նման չէ աթոռի, այն «փաթաթվում է» ոտքերին ու նստատեղին` թույլ տալով մարդուն իր նախընտրած անկյան տակ հենվել Archelis-ին։
Մասնագետների խոսքերով՝ այս հարմարանքը հնարավորություն է տալիս առանց ոտքերն ու նստատեղը 90 աստիճանի տակ ծալելու` զգալ նստելու հանգստությունը:
Ածխածնային մանրաթելերից պատրաստված սարքը բավական ճկուն է, թեթև և լիցքավորման կարիք չունի: Ինժեներները մանրամասնել են, որ Archelis-ը նախևառաջ նախատեսված է երկար վիրահատություններ անող վիրաբույժների համար, ովքեր հոգնում են ու նստելու կարիք են ունենում:
Աղբյուրը հավելում է, որ կրելի աթոռը վաճառքում կհայտնվի այս տարի։

.jpg)










